
Թուրքական ֆուտբոլում սկանդալը շարունակվում է։ Հրաժարական է տվել Թուրքիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Աբդուլլահ Այազը։ Համաձայն պաշտոնական հայտարարության, Այազը ինքնակամ է հրաժարականի դիմում ներկայացրել։
Նշենք, որ այս հրաժարականը ամենայն հավանականությամբ կապված է այդ երկրում մեծ սկանդալ առաջացրած այսպես կոչված «Մրցավարների գործի» հետ։ Նշենք, որ գործի շրջանակում հրաժարական էր տվել եւ ձերբակալվել Ֆեդերացիայի Մրցավարական կոմիետի նախագահ Ֆերխաթ Գյունդողդուն։