Ռուսաստանի Ռյազանի մարզում Յանդեքսի տվյալների կենտրոնում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հաստատել է ընկերությունը՝ նշելով, որ տուժածներ չկան, սակայն տվյալների կենտրոնի աշխատանքը ամբողջությամբ դադարեցվել է։
«Տուժածներ չկան, համապատասխան ծառայություններն աշխատում են տեղում՝ վերացնելով հետևանքները։ Տվյալների կենտրոնի աշխատանքը ամբողջությամբ դադարեցված է»,– հայտնել են Յանդեքսի մամուլի ծառայությունից։ Ընկերությունը նաև նախազգուշացրել է, որ դրա հետևանքով իր որոշ ծառայություններ կարող են ժամանակավորապես անհասանելի լինել։
Ռյազանի մարզի իշխանությունները հայտնել էին, որ հինգշաբթի գիշերը տարածաշրջանի օդային տարածքում խոցվել է երկու անօդաչու
Ուկրաինական Exilenova+ մոնիթորինգային ալիքը պնդում է, որ ձեռնարկության տարածքին հարված է հասցվել, ինչից հետո խոշոր հրդեհ է բռնկվել։