Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են

Կոտայքի մարզում պարեկային ծառայության աշխատակիցների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակելու և դեպքի վայրից փախուստի դիմելու մեջ կասկածվող անձինք կալանավորվել են։

Դատարանը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը։

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրավապահները շարունակում են անհրաժեշտ գործողությունները՝ միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *