Ջրաշենում 52-ամյա վարորդը «Opel»-ով կողաշրջվել է․ կա վիրավոր

Սեպտեմբերի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21:20-ի սահմաններում Սպիտակի ոլորաններից դեպի Ջրաշեն գյուղ տանող հատվածում Արմավիրի մարզի բնակիչ 52-ամյա Ռոբերտ Ա․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *