«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վաղինակ Վարդանովը և Լիանա Մանուկյանը հանդիպել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության երիտասարդական կառույցի անդամներին։
Հանդիպման մանրամասներով կիսվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիանա Մանուկյանը․
«Բաց ու անմիջական քննարկման ընթացքում խոսեցինք մեր երկրի առջև ծառացած խնդիրների, երիտասարդների դերի և ապագայի Հայաստանի վերաբերյալ իրենց պատկերացումների մասին։
Երիտասարդների ակտիվ ներգրավվածությունն ու նոր գաղափարներով հանդես գալը կարևոր նախապայման են ուժեղ և զարգացող Հայաստանի կերտման ճանապարհին։
Շնորհակալություն մեր երիտասարդ գործընկերներին ակտիվ մասնակցության, հարցերի և հետաքրքիր քննարկման համար»։