Շարունակելու ենք հետևողականորեն բարձրացնել զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողների խնդիրները․ Վաղինակ Վարդանով

Այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներով հանդիպեցինք զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողների և ընտանիքի անդամների հետ, գրել է խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանովը։

«Մեզ համար մեծ պատիվ էր հանդիպել նրանց, լսել, հասկանալ ու կիսել նրանց մտահոգություններն ու խնդիրները, ինչպես նաև ծանոթանալ նրանց առաջարկներին։

Նրանց յուրաքանչյուր խոսքի հետևում մարդկային ճակատագիր, կորստի ցավ և տարիների սպասում է։ Այդ ընտանիքների կողքին լինելը միայն պարտավորություն չէ, այլև մեր բարոյական պատասխանատվությունը։

Մենք լսել ենք նրանց բարձրաձայնած խնդիրները և շարունակելու ենք հետևողականորեն բարձրացնել դրանք՝ պահանջելով լուծումներ և պետական պատշաճ ուշադրություն»,– նշել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *