Կիևը ձմռանն ընդառաջ անցնում է «գոյատևման» ռեժիմի․ Կլիչկո

Կիևը ձմռանն ընդառաջ անցնում է «գոյատևման» ռեժիմի։ Այս մասին հայտարարել է քաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն՝ հաղորդում է France24-ը՝ հղում անելով AFP-ին։

«Մեր քաղաքի ռմբակոծություններն ուժեղանում են։ Այսօր միակ հարցը գոյատևումն է», – ասել է քաղաքապետը։

Կլիչկոն հավելել է, որ քաղաքը կարող է բախվել լայնածավալ ճգնաժամի։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի մայրաքաղաքի որոշ շրջաններում արդեն ժամանակավորապես անջատվում է էլեկտրականությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *