
Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ հակամարտության կարգավորման բանակցությունների հարցով զբաղվող միջնորդների ջանքերը մտել են փակուղի։ Այս մասին հայտնում է «Al Hadath» ՀԸ-ն, հղում տալով ամերիկացի բարձրաստիճան իր աղբյուրին։ Համաձայն հաղորդման, ամերիկյան կողմը իրանցիներին փոխանցել է ուղերձ, որում մատնանշված է, որ որեւէ առաջընթաց երկկողմ երկխոսության մեջ լինել չի կարող այնքան ժամանակ, քանի դեռ չի սահմանափակվել Իսլամական Հանրապետության միջուկային պոտենցիալը։
Միաժամանակ նաեւ՝ իրանցիներին հաղորդվել է, որ Հորմուզի նեղուցն այլեւս առաջնահերթություն չէ Վաշինգտոնի համար, քանի որ ամերիկյան կողմը հավաստիացել է, որ Իրանը կորցրել է վերահսկողությունը նեղուցի հանդեպ։ Վաշինգտոնը պահանջել է, որ Թեհրանը հայտարարի, որ այլեւս չի զարգացնելու իր միջուկային հնարավորությունները։