
Միացյալ Նահանգները կավարտի Իրանի դեմ ռազմարշավը շատ շուտով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ի պատասխան լրագրողների հարցին՝ նախագահ Թրամփը նաեւ ասել է, որ հենց որ Իրանի դեմ պատերազմն ավարտվի, վառելիքի համաշխարհային շուկայում գները շատ արագ կերպով կնվազեն։
Թրամփը շեշտել է, որ այսպես թե այնպես Միացյալ Նահանգները կավարտի այդ պատերազմը։ «Նավթը կէժանանա նույնիսկ այն մակարդակին, որը գուցե չի էլ եղել նույնիսկ նախքան պատերազմը»,- ասել է Թրամփը։