Կոնսերվատորիայի պատերից չեն հանվել պատերազմում զոհված մեր զինվոր ընկերների նկարները․ ԵՊԿ ՈւԽ

«Համացանցում տարածվում են կեղծ տեղեկություններ այն մասին, թե Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պատերից հանվել են պատերազմում հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մեր զինվոր ընկերների նկարները»,– հերքում է տարածել ԵՊԿ Ուսանողական խորհուրդը։

«Կոնսերվատորիայի ետևի բակում տնկված են մեր զոհված զինվորների անվանական ծառերը։ Իսկ օպերային դահլիճի հարակից հատվածում, ինչպես և նախկինում, տեղադրված է նրանց հիշատակին նվիրված պաստառը։

Ավելին՝ Ուսանողական խորհրդի արշավական ակումբը կրում է պատերազմի հերոս Գագիկ Խաչատուրյանի անունը, ինչը ևս մեր հերոսների հիշատակը վառ պահելու և նրանց անունը սերունդներին փոխանցելու մեր դիրքորոշման արտահայտությունն է։

Մեր հերոսների հիշատակը մշտապես վառ է և շարունակում է մնալ Կոնսերվատորիայի համար անսակարկելի արժեք»,– ասված է հրապարակման մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *