Հայ հրաձիգները մասնակցում են Կահիրեում մեկնարկած Աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլին

Հոկտեմբերի 8-ին Կահիրեում մեկնարկած հրաձգության Աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլին մասնակցում են նաև հայ հրաձիգները:

Հայաստանի հավաքականի կազմում գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը հայտավորել է 4 մարզիկի՝ Բենիկ Խլղաթյանին, Էլմիրա Կարապետյանին, Գեւորգ Մելքոնյանին և Արմեն Գեւորգյանին:

Մրցաշարը նոյեմբերին Դոհայում կայանալիք Աշխարհի վարկանշային առաջնության նախապատրաստական վերջին փուլն է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *