Իսրայելի ջղաձիգ արձագանքը՝ Նոբելյան խաղաղության նոր մրցանակակրին

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը խիստ քննադատության է ենթարկել 2026 թ․ Նոբելյան խաղաղության մրցանակին արժանացած հարավաֆրիկացի իրավապաշտպան, ԱԿ-ի Պաղեստինյան տարածքներում մարդու իրավունքների խախտումների հետաքննության հանձնաժողովի ղեկավար, ՄԱԿ-ի մարդու իրավունքների նախկին գլխավոր հանձնակատար Նավի Փիլլեյին, որը մեղադրել էր Իսրայելին ցեղասպանության մեջ։ Իսրայելի ԱԳՆ-ն սուր քննադատության է ենթարկել նաև Նոբելյան կոմիտեին:

«Եթե լիներ մրցանակ ստի, ատելության և զրպարտության համար, Նավի Փիլլեյը կլիներ ոչ միայն թեկնածու, այլև առաջատար հավակնորդներից մեկը», – ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Գերատեսչությունը հայտարարել է, որ «Նոբելյան խաղաղության մրցանակը Փիլլեյին շնորհելը արդարադատության ճանաչում չէ: Դա մրցանակի այլասերված և հրեշավոր օգտագործում է՝ Իսրայելի նկատմամբ ատելությունն ու նախապաշարմունքները օրինականացնելու համար»։

Հայտարարությունն ավարտվել է ավելի կտրուկ արտահայտությամբ. «Այժմ, երբ Նոբելյան կոմիտեն պարգևատրել 21-րդ դարի ամենամեծ ստին, Գեբելսը երևի ծափահարում է դժոխքից»:

Այսօր 2026 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակը շնորհվեց 85-ամյա հարավաֆրիկացի իրավաբան Նավի Փիլեյին, որը գլխավորում է Մ

Հ․Գ․

«Գեբելսյան սուտ» (կամ գեբելսյան քարոզչություն) միտումնավոր, ռազմավարական և լայնածավալ սուտ է, որն օգտագործվում է իրականությունը խեղաթյուրելու, հասարակական կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու և զանգվածներին մոլորեցնելու համար։ Հասկացությունը կապված է Նացիստական Գերմանիայիպրոպագանդայի և հանրային լուսավորության նախարար Յոզեֆ Գեբելսի հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *