Ի՞նչ է ասել Պուտինը Թրամփին Հայաստանի ու Ադրբեջանի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը զարմացած է Վաշինգտոնի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագրից:

Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ Ռուսաստանի նախագահը 10 տարի փորձել է լուծել հակամարտությունը, սակայն ապարդյուն։

Թրամփն այս հայտարարությունն արել է Նյու Յորքի Սիրաքյուս քաղաքում իր կողմնակիցների առջև ունեցած ելույթի ժամանակ։

«Նախագահ Պուտինը ինձ ասաց. «Չեմ կարող հավատալ, որ ձեզ հաջողվել է լուծել այս հակամարտությունը: Ես տասը տարի փորձում էի դա անել», – նշել է Սպիտակ տան ղեկավարը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *