Թրամփը ուսումնասիրում է Իրանի դեմ ռազմական գործողության նոր ծրագիրը


Հարեվաններ


The New York Times -ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուսումնասիրում է Իրանի դեմ ռազմական գործողության նոր ծրագիրը, որը նրան ներկայացվել է անցյալ շաբաթ ազգային անվտանգության խորհրդականների հետ հանդիպումից հետո։ Ըստ աղբյուրների՝ այն նախատեսում է «կարճ, բայց ինտենսիվ արշավ, որը կտևի մոտ երեք օր»։

Ըստ թերթի աղբյուրների՝ Պենտագոնի պատրաստած ծրագրերով նախատեսվում է հարվածներ հասցնել Իրանի անօդաչու թռչող սարքերի ու հրթիռների զինանոցին, էներգետիկ ենթակառուցվածքներին և այլ ռազմական թիրախների՝ չնայած Թրամփի նախորդ օրն արած հայտարարությանը, որ հարվածները կսկսվեն միայն նոյեմբերի 3-ի միջանկյալ ընտրությունից հետո։

Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ վերջին ամիսների ընթացքում ուժային կառույցների ներկայացուցիչներն արդեն հինգ անգամ առաջարկել են լայնածավալ գործողություններ իրականացնել Իրանի կամ նրա կողմից աջակցվող Եմենի հութիների շարժման դեմ, սակայն Թրամփն ամեն անգամ մերժել է այդ առաջարկները:

Al Hadath հեռուստաալիքն էլ, վկայակոչելով ամերիկյան բարձրաստիճան ռազմական աղբյուրին, հայտնել է՝ Թրամփին են փոխանցվել առաջարկներ Իրանի ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելու վերաբերյալ, որոնք գտնվում են ափի երկայնքով՝ 50 կմ-ից մինչև 80 կմ խորքում»: Նույն աղբյուրը հստակեցրել է, որ ներկայումս ԱՄՆ-ն «կենտրոնանում է իրանական նավերի և նավահանգիստների շրջափակման վրա»:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *