Անկում` արդյունաբերությունում, չնչին աճ` առևտրաշրջանառության ծավալներում. օգոստոսը` թվերով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Ամռան վերջին ամիսը լի էր տարատեսակ իրադարձություններով, որոնք շարունակում են պահպանել լարվածությունը Հայաստանի շուրջ։ Մասնավորապես, անհանգստացնող է ԱՄՆ-Իրան հակամարտությունը, որը չի կարգավորվում, այլ ձեռք է բերել «քրոնիկ» բնույթ։  Այս վիճակը թույլ չի տալիս` Հարավային Կովկասում սպասվող տնտեսական իրադարձությունները մտնեն ամբողջական փուլի մեջ։ Բացի այդ՝ անորոշ ու անկայուն է իրավիճակը ՌԴ-Հայաստան հարաբերություններում։ Գազի գնի սպասվող թռիչքաձև աճը լրացուցիչ ճնշումներ է գործադրում ՀՀ տնտեսության վրա։

Դիտարկենք` այս պայմաններում ՀՀ տնտեսությունն ինչ ցուցանիշներ է գրանցել. 

Համաձայն ՎԿ տվյալների՝ 2026թ․ օգոստոսին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է ֏277,402 մլն, իսկ շինարարության ծավալը՝ ֏102,403 մլն:

2026թ․ օգոստոսին առևտրաշրջանառության մակարդակն արձանագրել է ֏620,129 մլն, իսկ ծառայությունների ծավալը՝ ֏420,544 մլն արդյունքները:

2026թ․ օգոստոսին ՀՀ-ում արտադրվել է 949 մլն կՎտ./ժ  էլեկտրաէներգիա:

Միջին ամսական անվանական աշխատավարձը սույն թվականի օգոստոսին կազմել է ֏ 314,196: Իսկ արտահանման և ներմուծման ծավալները նույն ամսում կազմել են համապատասխանաբար $574 մլն և $1,090 մլն։ 



Վերը բերված ցուցանիշները հնարավոր կլինի լիովին մեկնաբանել և դրանց փոփոխության միտումն ըմբռնել, եթե դրանց 2026թ․ օգստոսին արձանագրված արդյունքները համեմատության մեջ դրվեն 2025թ․ օգոստոսին և 2026թ․ հուլիսին արձանագրված արդյունքների համապատասխան  մակարդակների հետ.

Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2026թ․ օգոստոսին նախորդ տարվա հուլիսի համեմատ կազմել է 5․2%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 4․5%։

Արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների անկումը 2026թ․ օգոստոսին 2025թ․ օգոստոսի համեմատ կազմել է –4․3%, իսկ հուլիսի համեմատ՝ 1․9%:

2026թ․օգոստոսին 2025թ․ նույն ամսվա համեմատ առևտրաշրջանառության ծավալների չնչին աճ է դիտվել՝ 0․1%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ արձանագրվել է աճ՝ 1․3%-ով։

Ծառայությունների ծավալի աճը նախորդ տարվա օգոստոսի համեմատ կազմել է 11․4%, իսկ ընթացիկ տարվա հունիսի համեմատ անկումը հաստատվել է՝  -1․3%։

2026թ․օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գնաճը կազմել է 4․4%, իսկ նախորդ ամսվա համեմատ` 0․2%։

2026թ․ օգոստոսին 2025թ․ օգոստոսի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է  6․5%-ով, իսկ 2026թ․ հուլիսի համեմատ նվազել է՝ 2%-ով։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 

ՇԱՆՍ-իր և շահիր Արցախբանկի Mastercard-ով


Արտահանման ծավալները 2026թ․ օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատ աճել են 1․3%-ով, իսկ ներմուծման ծավալներն աճել են 14․9%-ով։

  • Ամփոփելով 2026թ․ օգոստոսին արձանագրված արդյունքները` նշենք, որ բավականին մտահոգիչ է արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալներում արձանագրված անկումը, ինչպես նաև առևտրաշրջանառության ծավալների բավականին փոքր աճը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *