Այսօր Հայաստանի մայրաքաղաք Երևանը նշում է իր հիմնադրման հերթական տարեդարձը: Մայրաքաղաքի տոնն ավանդաբար նշվում է հոկտեմբերի 2-րդ շաբաթ օրը։ Այս տարի այն նշվելու է շաբաթ և կիրակի օրերին։
Քաղաքապետարանից հայտնել են, որ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում, պուրակներում և հրապարակներում կազմակերպվել են մշակութային ու երաժշտական միջոցառումներ, բացօթյա համերգներ (ջազ, ռոք, դասական և ժողովրդական երաժշտություն), ցուցահանդեսներ և մանկական ծրագրեր:
Տոնական ծրագրերով պայմանավորված՝ քաղաքի փոքր կենտրոնի որոշ փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակված է:
Շնորհավո՛ր տոնդ, Երևան դարձած մեր Էրեբունի։