Ադրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմը

Հաստատվել է Ադրբեջանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման պետական հանձնաժողովի նոր կազմը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համապատասխան կարգադրություն է ստորագրել։

Կարգադրության համաձայն՝ փոփոխություններ են կատարվել 2002 թվականի հունիսի 30-ի՝ Ադրբեջանի և Վրաստանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման պետական հանձնաժողովի կազմը հաստատելու մասին կարգադրության մեջ։

Հանձնաժողովի նախագահ է նշանակվել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալը, իսկ նախագահի տեղակալ՝ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետի տեղակալը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *