Հորմուզի նեղուցում լցանավ է պայթել

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում խոշոր նավթատար լցանավ է պայթել ծովային ականի հետ բախման հետևանքով։

Ինչպես հայտնում է APA-ն՝ վկայակոչելով ԻՀՊԿ-ի տվյալները, միջադեպը տեղի է ունեցել, երբ լցանավը փորձել է անցնել նեղուցի այն երթուղով, որն Իրանը համարում է անօրինական։

Լցանավի անվանումը, անձնակազմի անդամների վիճակը և հնարավոր զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *