Հորմուզի նեղուցում նավթատար լցանավ է հրդեհվել․ անձնակազմը փրկվել է

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հաղորդմամբ՝ նավթատար գերխոշոր լցանավը պայթել է ծովային ականի վրա՝ Հորմուզի նեղուցով արգելված երթուղով անցնելու փորձի ժամանակ, որը բեռնված էր երկու միլիոն տոննա նավթով:

Միևնույն ժամանակ, ԱՄԷ իշխանությունները հայտնել են Պարսից ծոցում նավթատար լցանավի վրա բռնկված հրդեհի մասին։

Առափնյա պահպանության ծառայությունը փրկել է անձնակազմի 22 անդամի, տուժածների մասին տեղեկություններ չկան:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *