
Լեհաստանի ոստիկանությունը տեղեկատվություն է ստացել վարչապետ Դոնալդ Տուսկի և պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշի դեմ հնարավոր մահափորձի մասին:
Այս մասին hայտնել է վարչապետի գրասենյակում Լեհաստանի հատուկ ծառայությունների համակարգողի մամուլի քարտուղար Յացեկ Դոբրժինսկին։
Հնարավոր մահափորձի մասին տեղեկատվությանը ի պատասխան՝ նախարար Տոմաշ Սեմոնյակը և Ներքին գործերի նախախար ու աշխատակազմի ղեկավար Մարցին Կերվինսկին «հրաման են տվել այս հարցով գործողություններ ձեռնարկել», – գրել է Դոբրժինսկին: Նա նշել է, որ այսօր Լեհաստանի ներքին անվտանգության գործակալության (ABW) շենքում նախատեսված է հանդիպում ABD-ի ներկայացուցիչների, Լեհաստանի ոստիկանության և Պետական պահպանության ծառայության (SOP) ներկայացուցիչների միջև։
Այս պահին Լեհաստանի իրավապահ մարմինները չեն հրապարակում որևէ լրացուցիչ տեղեկություն այն մասին, թե ով է ճշգրիտ ներկայացրել հաղորդագրությունը կամ որքանով է իրական սպառնալիքը։
Interia.pl-ի տվյալներով՝ Լեհաստանի վարչապետը բազմիցս է սպառնալիքներ է ստացել։ Սեպտեմբերին Պշեմիշլի և Օլավայի երկու բնակիչներ՝ 56-ամյա և 52-ամյա տղամարդիկ, ձերբակալվեցին այս միջադեպի կապակցությամբ։