Ուկրաինան կարող է ընտրություններ անցկացնել՝ Ռուսաստանի հետ 60-օրյա հրադադարի պայմանով․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրը կարող է անցկացնել նախագահի ընտրություններ, եթե Ռուսաստանը համաձայնի 60-օրյա հրադադարի հաստատմանը։ Այս մասին նա ասել է ամերիկյան ABC հեռուստաընկերության This Week հաղորդման եթերում։

«Խնդրում եմ՝ փոխանցեք Պուտինին. մեզ երկու ամիս տվեք՝ 60 օր լիակատար հրադադար։ 60 օր, և մենք կկազմակերպենք ընտրությունները»,- ասել է Զելենսկին՝ հաղորդման վարող Ջորջ Ստեֆանոպուլոսի հետ զրույցում։

Ուկրաինայի նախագահը նաև ընդգծել է, որ, «նախագահ Թրամփի նկատմամբ ունեցած ողջ հարգանքով հանդերձ», հենց ուկրաինացիները պետք է որոշեն, թե ով է լինելու իրենց երկրի ղեկավարը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *