
Ռուսաստանցի զինվորականները վերահսկողության տակ են վերցրել չորս բնակավայր Խարկովի մարզում և ԴԺՀ-ում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ օրական ամփոփագրում:
Խարկովի մարզում ռուսական ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել Ռեզնիկովո և Կուպինո բնակավայրերի նկատմամբ:
«Շրջափակման օղակում ակտիվ մարտական գործողությունների արդյունքում վերահսկողություն է հաստատվել Խարկովի մարզի Ռեզնիկովո և Կուպինո բնակավայրերի նկատմամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նույն շրջանում «Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումները շարունակում են ընդլայնել վերահսկողության գոտին: Մարտական գործողություններ են ընթանում Պրիկոլոտնոյե, Կոտովկա և Գոգինո բնակավայրերի համար:
ՌԴ ՊՆ հայտնել է ԴԺՀ-ում ևս երկու գրավված բնակավայրի մասին: «Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել Նովոտրոիցկոյեի և Պետրովսկոյեի նկատմամբ: