Պորտուգալիա. զանգվածային բողոքի ցույցեր բնակարանային գների բարձրացման դեմ

Շաբաթ օրը Լիսաբոնում և Պորտուում հազարավոր մարդիկ հավաքվել էին բողոքելու կենսապահովման և բնակարանային ծախսերի աճի դեմ: Նրանց կարգախոսն է «Մենք այլևս չենք կարող այսպես ապրել»: Նրանք վկայակոչում են ցածր աշխատավարձերը և բնակարանային խորը ճգնաժամը: Գրում է euronews-ը։

Որոշ ցուցարարներ ասում են, որ իրենց ոգեշնչել են Իսպանիայում բնակարանային ճգնաժամի դեմ նմանատիպ բողոքի ցույցերը, որոնք սկսվել էին իր բնակարանից վտարված թոշակառուի մահից հետո։

Այնտեղ զանգվածային ցույցերը, ի վերջո, հանգեցրին վաղաժամկետ ընտրությունների։

Պորտուգալիան մնում է Եվրոպայի ամենաթանկ բնակարանային շուկաներից մեկը։ Վերջին 10 տարիների ընթացքում երկրում բնակարանների գները աճել են գրեթե 240%-ով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *