ՔՊ-ն որոշել է շեշտակի բարձրացնել Երևանի քաղաքապետի, տեղակալների, վարչական շրջանների ղեկավարների աշխատավարձերը․ Մեսրոպ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամը սոցցանցի իր էջում գրում է, որ Երևանի ավագանու հերթական նիստում ՔՊ խմբակցությունը պաշտոնյաների աշխատավարձերի հաշվարկման նոր համակարգ է հաստատելու։

Այսպիսով, Քաղաքապետի աշխատավարձը 1,320,000-ից դառնալու է 2,080,000 դրամ (աճը՝ 760,000 դրամ) Քաղաքապետի առաջին տեղակալ՝ 1,020,000-ից՝ 1,913,600 դրամ (աճը՝ 893,600 դրամ) Քաղաքապետի տեղակալ՝ 952,000-ից՝ 1,830,400 դրամ (աճը՝ 878,400 դրամ) Վարչական շրջանի ղեկավար՝ 850,000-ից՝ 1,248,000 դրամ (աճը՝ 398,000 դրամ) Քաղաքապետի խորհրդական՝ 629,000-ից՝ 915,200 դրամ (աճը՝ 286,200 դրամ)

«Իսկ, օրինակ,վարչական շրջանի աշխատակազմի հավաքարարի աշխատավարձն ընդամենը 47,840 դրամով է բարձրանում։ Այս նախագծում ոչ մի խոսք չկա «Երևան ավտոբուս»-ի վարորդների աշխատավարձերի բարձրացման մասին։ Ոչ մի խոսք չկա «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի՝ ամեն օր Երևանի փողոցները մաքրող աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման մասին»,- գրում է Մանուկյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *