Բրիտանիան պաշտոնապես հաստատում է Մոսկվայի միջամտության փաստը


Աշխարհ


Միացյալ Թագավորության վարչապետ Էնդի Բերնհեմը The Rest is Politics փոդքասթի եթերում հայտարարել է, որ Ռուսաստանը փորձել է ազդել 2016 թվականին անցկացված Brexit-ի հանրաքվեի ելքի վրա: Սա առաջին դեպքն է վերջին 10 տարում, երբ Մեծ Բրիտանիայի գործող վարչապետը պաշտոնապես հաստատում է Մոսկվայի միջամտության փաստը:

Բերնհեմի խոսքով՝ պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո ինքն համապատասխան հարցում է ուղարկել հետախուզական ծառայություններին և ստացել հաստատող պատասխան: Նա նաև ընդգծել է, որ նմանօրինակ ապատեղեկատվական արշավներ Ռուսաստանն այժմ իրականացնում է Ֆրանսիայում և Գերմանիայում, ինչը քննարկել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ:

Բերնհեմի հայտարարությունը խիստ քննադատության է արժանացել Britain Unbound ակտիվիստական խմբի կողմից, որն այն որակել է որպես «բրիտանացի ժողովրդի դեմոկրատական որոշման լեգիտիմությունը խաթարելու փորձ»:

Ռուսական կողմը, անդրադառնալով նմանատիպ մեղադրանքներին  նախկինում հայտարարել էր, որ Մոսկվան երբեք չի միջամտում այլ երկրների ներքին ընտրական գործընթացներին:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *