Կեղծ է. ՆԳՆ-ն զգուշացնում է՝ կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն (տեսանյութ)․ «Լուրեր»


Տեսանյութեր


«Լուրերի» եթերում անդրադարձ է կատարվել ՆԳՆ ոստիկանության անունից տարածվող՝ տուգանք վճարելու պահանջ պարունակող կեղծ հաղորդագրություններին ու գովազդներին։

Ներկայացվել են խարդախության տարածված եղանակներն ու դրանցից պաշտպանվելու հիմնական քայլերը։

* Զեղծարարները ներկայանում են ՆԳՆ կամ ոստիկանության անունից։ SMS հաղորդագրությունների կամ համացանցային գովազդների միջոցով քաղաքացիներին հայտնում են ենթադրյալ իրավախախտման մասին և պահանջում շտապ վճարել «տուգանքը»։

* Կեղծ հաղորդագրություններում տեղադրվում են հղումներ կամ QR կոդեր՝ նշելով, թե վճարելու համար կարճ ժամանակ է մնացել։

Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք լինել զգոն, չվստահել կասկածելի հաղորդագրություններին և տեղեկությունները ստուգել ՆԳ նախարարության ու Ոստիկանության պաշտոնական հարթակներում։

 



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *