Կայանման կանոնների խախտումները կարձանագրվեն նաև Փարքինգ Սիթի Սերվիսի տեսախցիկներով


Ավտո


Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Գարեգին Գրիգորյանը հայտարարել է, որ նախատեսվում է Փարքինգ Սիթի Սերվիս ՓԲԸ-ի տեսահսկման համակարգի հնարավորություններն օգտագործել նաև ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների արձանագրման նպատակով։

«Մասնավորապես՝ երկրորդ երթևեկելի գոտում, հետիոտնային անցումների վրա, կանգառներում, ինչպես նաև բակային տարածքների մուտքերի մոտ կայանված տրանսպորտային միջոցների խախտումներն արձանագրելու համար։

Ոստիկանության տեսախցիկները հիմնականում տեղադրված են խաչմերուկներում, իսկ ճանապարհի մյուս հատվածներում դրանց միջոցով վերահսկողություն իրականացնել հնարավոր չէ»,- ասել է նա։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *