Ֆրայբուրգը գլխավորեց Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը


Սպորտ


Գերմանական Բունդեսլիգայի 5-րդ տուրի շրջանակում Ֆրայբուրգը սեփական հարկի տակ ընդունեց Շալկեին։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2-1 հաշվով, չնայած Ֆրայբուրգը 64-րդ րոպեից մնացել էր 10 հոգով՝ թիմի առաջատար Սուզուկիի հեռացումից հետո։



Հանդիպման 10-րդ րոպեին տանտերերին հաշվի մեջ առաջ էր մղել Էգեշտեյնը, իսկ 30-րդ րոպեին հյուրերը Կարամանի գոլի շնորհիվ հավասարեցրել էին հաշիվը։ 85-րդ րոպեին Ճապոնիայի հավաքականի հարձակվող և Ֆրայբուրգի նորեկ Կեյսուկե Գոտոն հաղթանակ պարգևեց իր թիմին՝ խփելով իր առաջին գոլը Բունդեսլիգայում։

Այս խաղից հետո Ֆրայբուրգը 13 իավորով, լրացուցիչ ցուցանիշներով, գլխավորեց Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։ Շալկեն 5 միավորով 13-րդն է։

armsport.am



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *