ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԿԲ Խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել տոկոսադրույքը բարձրացնել 0,25% – ով՝ 6,75%–ից մինչև 7%
Ինչպես հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը․ ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 8.50%,
ԿԲ կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 5.50%:
Սա տոկոսադրույքի երկրորդ անընդմեջ բարձրացումն է այն բանից հետո, երբ 2026 թվականի սեպտեմբերի 15-ին ԿԲ Խորհուրդը 2022 թվականի դեկտեմբերից ի վեր առաջին անգամ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ հասցնելով 6.75%-ի:
ՀՀ ԿԲ-ի տոկոսադրույքի նվազեցման ցիկլն արձանագրվել էր 2023 թվականի հունիսին, երբ կարգավորողն այն 10.75%-ից նվազեցրեց մինչև 10.5%: Հետագայում տոկոսադրույքը փուլ առ փուլ նվազեցվում էր և 2025 թվականի դեկտեմբերին հասավ 6.5%-ի, որից հետո պահպանվում էր այդ մակարդակում մինչև 2026 թվականի սեպտեմբեր: