«Շատ սիրելի Միկի…». Անդրեա Բոչելին տեսաուղերձով դիմել է Հենրիխ Մխիթարյանին

Դիտել տեսանյութը

Իտալացի աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին տեսաուղերձով դիմել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

Բոչելին, ով «Ինտերի» մեծ երկրպագու է, շնորհակալություն է հայտնել Մխիթարյանին իրեն մարզաշապիկ նվիրելու համար։

«Շատ սիրելի Միկի, ստացա գեղեցիկ մարզաշապիկը։ Շատ շնորհակալ եմ և մաղթում եմ քեզ ամենայն բարիք։ Մինչ նոր հանդիպում»,- իր տեսաուղերձում նշել է Բոչելին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *