Ծիրան մարկետ ՍՊԸ-ի ցանցում բացահայտվել են էական խախտումներ


Բիզնես


ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից Ծիրան մարկետ ՍՊԸ-ին պատկանող խանութ-սրահներում իրականացվել են վերահսկողական միջոցառումներ։ Այս մասին տեղեկացնում են ՇՎՏՄ-ից:

Միջոցառումների արդյունքում արձանագրվել է երկու հիմնական խախտում՝

  • ներմուծված որոշ ապրանքներ վաճառվել են առանց համապատասխանության գնահատումը հավաստող փաստաթղթերի,

  • կշեռքները շահագործվել են առանց ստուգաչափման։

Արձանագրված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *