Առանց իրական հրադադարի էներգետիկ հարցերի շուրջ համաձայնություն չի կարող լինել


Աշխարհ


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ էներգետիկ հարցերի շուրջ պայմանավորվածությունների վերականգնումը հնարավոր չէ առանց երկու կողմերի միջև իրական հրադադարի։

Նրա խոսքով՝ վերջին 48 ժամվա ընթացքում ինքը չի տեսել Ռուսաստանի կողմից էներգետիկ հրադադարի պահպանման որևէ նշան։ 
«Մենք բոլորս պետք է լուրջ մոտենանք այս հարցին։ Այսօր մեր դիրքորոշումը փոխելու համար փաստական որևէ հիմք չունենք։ Ռուսաստանը շարունակում է ռմբակոծել Ուկրաինայի ինչպես քաղաքացիական բնակչությանը, այնպես էլ ենթակառուցվածքները»,– նշել է Մակրոնը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *