Ամեն առավոտ կյանքը նորից սկսելու ժամանակն է. հաջողակ մտքեր

«Ամենից շատ մենք սիրում ենք արթնանալ երկնքում ծագող արևի, առավոտյան վազքի կամ սիրելիի կամ լավագույն դասընկերոջ/ընկերոջ վաղ զանգի պատճառով»։

«Եթե ամեն առավոտ արթնանաք այն մտքով, որ այսօր անպայման մի լավ բան է տեղի ունենալու, այդպես էլ կլինի»։
Նինա Դոբրև

«Ամեն առավոտ կյանքը նորից սկսելու ժամանակն է»։
Պաուլո Կոելիո, «Մակտուբ»

«Դատեք ձեր առողջության մասին նրանով, թե ինչպես եք ուրախանում առավոտով և գարնանով»։
Հենրի Դեվիդ Թորո

«Լինում են այնպիսի օրեր, երբ կարող եմ խոսել ում հետ ասես և ինչի մասին ասես։ Պարզապես այն պատճառով, որ առավոտը լավն էր»։
Փիթեր Ջեքսոն

«Արևոտ առավոտը լռին ուրախության ժամանակն է։ Այս ժամերը շտապողականության, իրարանցման համար չեն։ Առավոտը չշտապող, խորը, ոսկե մտքերի ժամանակն է»։
Ջոն Ստայնբեք, «Տորտիլյա Ֆլեթ թաղամասը»

«Դու կզարմանաս, թե որքան հեշտ է առավոտյան անկողնուց ելնելը, երբ երջանիկ ես»։
Իվան Մաշկովսկի

«Կարծում եմ՝ իսկական երջանկությունը արևին նույնպիսի հիացմունքով ողջունելն է, ինչպես նա է ինձ ողջունում ամեն օր։ Ինձ իսկապես թվում է, որ եթե արթնանաք առավոտյան, զգաք, թե ինչպես է արևի լույսը ծորում ձեր պատուհանից, և իսկապես զգաք, թե ինչպես է նրա ջերմությունն արձագանքում ձեր սրտում, ապա ձեզ երջանիկ կզգաք»։
Էվանջելին Լիլի

«Բարի լույս, հոմոսապիենսիկներ։ Սուրճ խմեք ու վազեք էվոլյուցիայի ենթարկվելու»։
Սաշա Կրամար

«Բուրեց նոր աղացած հատիկների բույրը՝ մի բույր, որը բաժանում է օրը գիշերվից»։
Հարուկի Մուրակամի, «Անգույն Ցուկուրու Տադազակին և նրա ուխտագնացության տարիները»

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *