Մեքքայի համաձայնագիրը առաջիկա օրերին կներկայացվի Թուրքիայի խորհրդարանին․ Էրդողան

«Մեքքայի համաձայնագիրը առաջիկա օրերին կներկայացվի Թուրքիայի Ազգային մեծ ժողովին»։

Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված ուղերձում։

Նա հայտնել է, որ շարունակվում են օգոստոսի 7-ին Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ ստորագրված Համատեղ պաշտպանության համաձայնագիրը Թուրքիայի Ազգային մեծ ժողովին ներկայացնելու նախապատրաստական աշխատանքները՝ դրա հաստատման ներպետական ընթացակարգերն ավարտելու նպատակով։

Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան կշարունակի ջանքերը՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու ուղղությամբ՝ «անկախ էթնիկ և կրոնական տարբերություններից»։

Նա հավելել է, որ, ինչպես ՆԱՏՕ-ի դեպքում, Համատեղ պաշտպանության համաձայնագրի շրջանակում գործունեությունը կիրականացվի Թուրքիայի ազգային օրենսդրությանը համապատասխան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *