Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ լուսավորվել է Շիրակի մարզպետի աշխատակազմի վարչական շենքը

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ լուսավորվել է Շիրակի մարզպետի աշխատակազմի վարչական շենքը։ Այս մասին հայտնում են Եևանի քաղաքապետարանից:

«Շենքի լուսավորության համար տեղադրվել է շուրջ 400 լուսակետ և 150 մետր երկարությամբ LED լուսային ժապավեն:

Նախագիծն այս հնարավորություն տվեց նորովի ընդգծել քաղաքի պատմական դիմագիծը։

Սա մայրաքաղաքի և մարզերի միջև համագործակցության ևս մեկ օրինակ է, որը միտված է համայնքների զարգացմանն ու քաղաքային միջավայրի բարելավմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *