44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանին վիրավորում էր պատճառել «մի հատ խփնվուկ ադրբեջանցի»․ Էդգար Ղազարյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն անդրադարձել է Սասուն Միքայելյանի «մի հատ խփնված ադրբեջանցի» արտահայտությանը։

«44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանին վիրավորում էր պատճառել «մի հատ խփնվուկ ադրբեջանցի», ինչի արդյունքում նա փաստացի «շոու» էր սարքել, մասնակցություն չի ունեցել մարտական գործողություններին, իսկ հետագայում բարեհաջող կերպով մասնակցել է Արցախի հանձնմանը»։

Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը կոչ էր արել աղմուկ չբարձրացնել Սյունիքի մարզի Շաքի համայնք ադրբեջանցու ներթափանցման միջադեպի շուրջ։ Նրա խոսքով՝ խորհրդարանի բարձր ամբիոնից նման հարցերի չափազանցված արձագանքումը սխալ ազդակներ է ուղարկում հակառակորդ կողմին։

«Հերիք է, մի հատ խփնված ադրբեջանցի է մտել գյուղ, մենք բարձր ամբիոնից այնպես շուխուր ենք սարքել»,- հայտարարել էր իշխանական պատգամավորը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *