Մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի 225-րդ նստաշրջանը։ Ինչպես հայտնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից, լիագումար նիստում ելույթով հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչը՝ վերահաստատելով Հայաստանի աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերին և ողջունելով UNESCO80 գործընթացը։
Ելույթում ընդգծվել է միջոլորտային համագործակցության խորացման, արհեստական բանականության պատասխանատու կիրառման, ինչպես նաև կրթության միջոցով խաղաղության, մարդու իրավունքների և կայուն զարգացման խթանման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի նորմատիվ գործիքների արդյունավետության բարձրացմանն ու բազմակողմ համագործակցության ամրապնդմանը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը շարունակում է