Հրշեջ-փրկարարները, կանխելով կրակի տարածումը դեպի բնակելի շինություն, մարել են Վերին Կարմիրաղբյուրում բռնկված հրդեհը

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական խմբից և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկներ և մեկ ջրատար։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։30-ին, մարվել՝ 23։45-ին։ Այրվել են անասնագոմին հարակից գտնվող ծածկի տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 200 քմ․, 2000 հակ անասնակեր և մոտ 100 խմ խոտի դեզ։

Հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի շինություն։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է Բերդի համայնքապետարանին պատկանող «JCB» մակնիշի հատուկ տեխնիկա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *