Ռեալ Մադրիդի հարձակվող Էնդրիկը կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա արդեն հունվարին, ըստ Football Insider-ի։
Ըստ աղբյուրի՝ Աստոն Վիլան հետաքրքրված է 20-ամյա բրազիլացու հետ պայմանագիր կնքելով։ Ունայ Էմերիի ակումբը պլանավորում է հարձակվողին վարձակալել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Այնուամենայնիվ, Առյուծները միակը չեն, որ հետաքրքված են ֆուտբոլիստով։ Տոտենհեմը և Մանչեսթեր Յունայթեդը նույնպես հետաքրքրված են հարձակվողով։
Նշվում է, որ Ռեալում պատրաստ են քննարկել տրանսֆերային առաջարկները։ Էնդրիկի ներկայիս պայմանագիրը Ռեալ Մադրիդի հետ ուժի մեջ է մինչև 2030 թվականի կեսերը։