Վաղը Սահմանադրական դատարանում կանցկացվի աշխատակարգային նիստ, որի ընթացքում ՍԴ ինը դատավորները պետք է իրենց կազմից նոր նախագահ ընտրեն։
Հոկտեմբերի 12-ին լրացել է Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի պաշտոնավարման վեցամյա ժամկետը։ Գործող օրենսդրության համաձայն՝ ՍԴ նախագահը չի կարող վերընտրվել։
Եթե վաղվա նիստում նախագահ ընտրել չհաջողվի, ապա հնգօրյա ժամկետում կանցկացվի ընտրության երկրորդ փուլը։