ԱՄՆ-Մեքսիկա սահմանն անօրինական կերպով հատելու համար ձերբակալված անձանց թիվն այս տարի, 2023 թվականի համեմատ, նվազել է գրեթե 95%-ով․ գրում է Breibart News-ը՝ ԱՄՆ սահմանապահ ծառայության տվյալներին հղումով։
Հրապարակման համաձայն՝ սեպտեմբերին սահմանին ձերբակալվել է մոտ 8900 ապօրինի ներգաղթյալ։
2026 ֆինանսական տարում, որն ավարտվել է սեպտեմբերի 30-ին, ձերբակալվել է ընդհանուր առմամբ 137․000 մարդ, ինչն 95%-ով կտրուկ անկում է 2023 թվականի համեմատությամբ, որը սահմանային անօրինական հատումների գագաթնակետային տարին է համարվում։ Այդ տարի սահմանապահ գործակալները ձերբակալել էին գրեթե 2.5 միլիոն մարդու։
Սեպտեմբերին ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Մարքուեյն Մալինը հայտարարել է, որ վերջին 16 ամսվա ընթացքում ԱՄՆ-ում չի մնացել ոչ մի անօրինական ներգաղթյալ․ նրանք արտաքսվել են։ Մալինը նաև կոչ է արել անօրինական ներգաղթյալներին կամավոր լքել երկիրը՝ առանց սպասելու ձերբակալության և հարկադիր արտաքսման։
2025 թվականի հունվարին Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ իր պաշտոնը ստանձնելուց առաջ մոտ 25 միլիոն մարդ անօրինական կերպով մուտք է գործել երկիր։ Ամերիկացի առաջնորդը ներգաղթային խիստ քաղաքականության կողմնակից է։