Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը X սոցիալական ցանցի իր էջում թիրախավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վերաբերյալ սկանդալային արտահայտություններ անելով։

Կացը հայտարարել է, թե նախագահ Էրդողանը կարմիր գորգ է փռում ՀԱՄԱՍ-ի առաջ։ Միևնույն ժամանակ Կացը սպառնացել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարին․

«Մենք Գազայում ոչնչացրել ենք ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին։ Ալ-Հայայի հերթն էլ է գալու, և նա նույնպես կուղարկվի Հանիյեի ու նրա ընկերների մոտ՝ դժոխքի խորքերը»։

Թուրքական մամուլը իսրայելցի նախարարի գրառումը որակել է որպես սադրիչ հրապարակում, գրում է Ermenihaber-ը՝ թուրքական ԶԼՄ-ներին հղումով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *