«Իմ ԱյԴի» ՓԲԸ-ից ստացված տեղեկատվությամբ՝ էլեկտրոնային ստորագրության imID համակարգում 2026 թվականի հոկտեմբերի 13-ին, ժամը 11։05-ից առկա են խնդիրներ․ հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից։
«Միաժամանակ հայտնում ենք, որ կատարվում են աշխատանքներ՝ հնարավորինս արագ համակարգի բնականոն ռեժիմով աշխատանքի վերականգնման համար։
Հայցում ենք հարկ վճարողների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»,- ասված է հաղորդագրությունում։