Ստացած աշխատավարձս այլևս չի բավարարում նախկին կարիքներս հոգալուն․ Սուրեն Գրիգորյան

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը դժգոհ է իր աշխատավարձի գնողունակությունից։ Նրա համոզմամբ՝ պետական և համայնքային պաշտոնյաների վարձատրությունը պետք է համարժեք լինի նրանց կատարած աշխատանքին ու ստանձնած պատասխանատվությանը։ Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կարողանում է ապրել ստացած աշխատավարձով։

«Եթե նկատի ունեք այն գումարը, որը ես հիմա ստանում եմ, նույն գնողունակությունը և այն կարիքները, որոնք այդ աշխատավարձը փակում էր, օրինակ, երկու տարի առաջ կամ մի տարի առաջ, այսօր արդեն այդ կարիքները կա՛մ չի փակում, կա՛մ ավելի դժվարությամբ է փակում»,- նշել է փոխքաղաքապետը։

Գրիգորյանն ընդունել է, որ գնաճի հետևանքով քաղաքացիների գնողունակությունը նվազել է։

«Ես ձեզ շատ անկեղծ ասացի։ Ասացիք՝ այսօր դուք դրա կարիքը զգո՞ւմ եք, ասացի՝ այո՛, զգում եմ։ Թեպետ գնաճն էլ տնտեսական աճի նշան է»,- հավելել է նա։

Փոխքաղաքապետի խոսքով՝ իր ընտանիքն ապրում է բացառապես իր հայտարարագրում նշված եկամուտներով, և ինքը լրացուցիչ եկամուտներ այլ աղբյուրներից չունի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *