Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվեց

Դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը և որոշել ևս երեք ամսով երկարաձգել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տնային կալանքի ժամկետը։

Ղուկասյանի փաստաբանները միջնորդել էին նրա նկատմամբ տնային կալանքը փոխարինել վարչական հսկողությամբ, սակայն դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը մեղադրվում է խոշոր չափով կաշառք ստանալու, պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար։ Կաշառքի գործով, ըստ իրավապահների, նա մեղադրվում է գյումրեցի գործարար Սևակ Գոմցյանից 4 միլիոն դրամ պահանջելու համար՝ արդեն կառուցված անօրինական շինությունն օրինականացնելու նպատակով։

Նշենք, որ հոկտեմբերի 6-ին Վարդան Ղուկասյանն արդարացվել էր խուլիգանության մեղադրանքով։ Սակայն այդ արդարացումը վերաբերում էր միայն խուլիգանության գործին և չէր ազդում մյուս քրեական վարույթով նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցի վրա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *