Այս տարածքների 90 և ավել տոկոսը պատկանել և պատկանում է նախկին Հանրապետականի ձայն բերողներին. Խաչատրյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Միքայել Խաչատրյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով Աջափնյակ վարչական շրջանում իրականացվող ապօրինի շինությունների քանդման գործընթացին և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի ակտիվությանը։

Նա հրապարակել է Մեսրոպ Մանուկյանի նախկին լուսանկարներից մեկն ու գրել.

«Երևանում ցանկացած զավթած հողատարածք վերադարձվելու է երևանցուն և Երևանին, թե՛ ովքեր են անհամաձայն այս մոտեցմանը կարծում եմ արդեն պարզ է և բոլորը գիտեն թե երբ և ում կառավարման տարիներին է մայրաքաղաքը այս օրը ընկել։ Այս զավթած տարածքների 90 և ավել տոկոսը պատկանել և պատկանում է նախկին Հանրապետականի ձայն բերողներին։

Հարգանքներս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանին»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *