Գերմանիան աջակցում է Ադրբեջանի հետ Հայաստանի
խաղաղության գործընթացում առաջընթացին և Թուրքիայի հետ սահմանի բացմանը,
հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը X սոցիալական
ցանցում գրառման մեջ՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից
հետո։
Գերմանիայի ԱԳ նախարարը ընդգծել է, որ
Ադրբեջանի հետ խաղաղության առաջընթացը և Թուրքիայի հետ սահմանի արագ բացումը
կարևոր նշանակություն ունեն տարածաշրջանային կայունության համար։