Հոկտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է ԱՄՆ բանակի ասոցիացիայի (AUSA) կազմակերպած America’s Army: The Foundation of the Joint Force թեմայով ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացման պաշտոնական արարողությանը և շրջայց կատարել ցուցահանդեսի տաղավարներում։