
34 տարեկանում ինքնասպան է եղել ամերիկյան Breaking Bad սերիալի դերասան Էր-Ջեյ Միթը։ Այս մասին հայտնում է TMZ-ն։ Սերիալում նա մարմնավորել է Վոլթեր Վայթ-կրտսերի կերպարը։ Կատարվածի հետ կապված՝ իրավապահները սկսել են հետաքննություն։ Դերասանը, ինչպես նաեւ նրա կերտած կերպարը, տառապել են ՄՈՒԿ հիվանդությամբ։ Հանդես է եկել նաեւ՝ «Հիշել ամեն բան», «Կաղնեփայտե սենյակը» եւ այլ ֆիլմերում։