Պեսկովը հույս ունի, որ իր դուստրն օլիմպիական չեմպիոն կդառնա

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ իր դուստրը՝ Նադեժդան, որը հանդես է գալիս պարեր սառույցի վրա մարզաձևում, կկարողանա դառնալ օլիմպիական չեմպիոն:

«Իհարկե, մենք բոլորս կցանկանայինք դրա հույսն ունենալ: Բայց դա շատ բարդ է: Դրան ձգտում են հազարավոր, նույնիսկ տասնյակհազարավոր մարդիկ, իսկ դառնում են եզակիները»,- ՌԻԱ Նովոստիին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հույս ունի, որ իր դուստրը կդառնա օլիմպիական չեմպիոն:

Նշենք, որ Պեսկովան հանդես է գալիս պարեր սառույցի վրա մարզաձևում Անդրեյ Չելեկովի հետ: Նրանք մարզվում են Անժելիկա Կռիլովայի խմբում: Զույգն առաջին անգամ ելույթ է ունեցել Եվգենի Պլյուշչենկոյի մրցանակների համար մրցումներում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *